ՌԴ ԶՈւ-ն էլեկտրական ենթակայան է խոցել Խարկովի մարզում. ՌԴ ՊՆ

ՌԴ զորքը հարվածել է Խարկովի մարզի Կոչետոկ էլեկտրական ենթակայանին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։

Հաղորդվում է նաև, որ Օդեսայի մարզում հարված է հասցվել Վիլկովո նավահանգստային կետին, որն օգտագործվում է ռազմական բեռներ տեղափոխելու համար։

Բացի այդ, ՌԴ ԶՈւ-ն Չեռնոմորսկի նավահանգստում հարվածել է Ուկրաինայի զինված ուժերին ապահովելու համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերի պահեստներին, ինչպես նաև ռազմական գույք տեղափոխող բեռնատար նավին։

Leave a comment