Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 4-ին Կարիբյան ծովում ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել թմրանյութերի մաքսանենգության հետ ենթադրաբար կապ ունեցող արագընթաց մոտորանավակի, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Այս միջադեպի մասին հայտնել է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը։
«Հաստատված հետախուզական տվյալները վկայում էին թմրանյութերի մաքսանենգության գործում մոտորանավակի ակտիվ ներգրավվածության մասին», – նշել է հրամանատարությունը X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ։
ԱՄՆ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 2025 թվականի աշնանից ի վեր թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվողների կողմից օգտագործվող արագընթաց նավակների դեմ ԱՄՆ զինվորականների իրականացրած հարվածների հետևանքով ավելի քան 230 մարդ է զոհվել։