Իսրայելը տեղեկություններ ուներ «Flydubai» չվերթի օդաչուների մասին դեռ թռիչքից առաջ. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Հրատարակությունը նշում է, որ Իսրայելը կասկածներ չի հայտնել ինքնաթիռում գտնվող որևէ մեկի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելական իշխանություններն Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) ստացել են «Flydubai»-ի չհաջողված չվերթի անձնակազմի, այդ թվում՝ օդաչուների մասին մանրամասն տեղեկություններ թռիչքից առաջ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տարածաշրջանային պաշտոնյաներին։

Հոկտեմբերի 2-ին Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Օմանի իշխանությունները արգելել էին «Flydubai»–ի չվերթի օդաչուին ինքաթիռ վարել իր արմատական ​​հայացքների պատճառով։ Հենց նա է ենթադրաբար հարձակվել իր գործընկերոջ վրա։

«ԱՄԷ իշխանություններն Իսրայելին տրամադրել են ուղևորների և անձնակազմի անդամների ցուցակ՝ Flydubai չվերթի թռիչքից առաջ», – նշում է հրատարակությունը՝ հղում անելով անանուն մնալ ցանկացող պաշտոնյաներին։

Աղբյուրների համաձայն` ԱՄԷ իշխանությունները նախապես Իսրայելին տրամադրել են ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի անդամների անունները և ազգությունները։ Նշվում է, որ Իսրայելը կասկածներ չի հայտնել ինքնաթիռում գտնվող որևէ մեկի վերաբերյալ։

Leave a comment