https://arm.sputniknews.ru/20261004/israjely-teghekutjunner-uner-flydubai-chverti-odachuneri-masin-der-trichqic-araj-zlm-107672411.html
Իսրայելը տեղեկություններ ուներ «Flydubai» չվերթի օդաչուների մասին դեռ թռիչքից առաջ. ԶԼՄ
Իսրայելը տեղեկություններ ուներ «Flydubai» չվերթի օդաչուների մասին դեռ թռիչքից առաջ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Հրատարակությունը նշում է, որ Իսրայելը կասկածներ չի հայտնել ինքնաթիռում գտնվող որևէ մեկի վերաբերյալ։ 04.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-04T20:49+0400
2026-10-04T20:49+0400
2026-10-04T20:49+0400
ինքնաթիռ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107487871_0:320:3072:2048_1920x0_80_0_0_7363e4ed81fc1bced12fad08b0ea21e4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելական իշխանություններն Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) ստացել են «Flydubai»-ի չհաջողված չվերթի անձնակազմի, այդ թվում՝ օդաչուների մասին մանրամասն տեղեկություններ թռիչքից առաջ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տարածաշրջանային պաշտոնյաներին։Հոկտեմբերի 2-ին Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Օմանի իշխանությունները արգելել էին «Flydubai»–ի չվերթի օդաչուին ինքաթիռ վարել իր արմատական հայացքների պատճառով։ Հենց նա է ենթադրաբար հարձակվել իր գործընկերոջ վրա։«ԱՄԷ իշխանություններն Իսրայելին տրամադրել են ուղևորների և անձնակազմի անդամների ցուցակ՝ Flydubai չվերթի թռիչքից առաջ», – նշում է հրատարակությունը՝ հղում անելով անանուն մնալ ցանկացող պաշտոնյաներին։Աղբյուրների համաձայն` ԱՄԷ իշխանությունները նախապես Իսրայելին տրամադրել են ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի անդամների անունները և ազգությունները։ Նշվում է, որ Իսրայելը կասկածներ չի հայտնել ինքնաթիռում գտնվող որևէ մեկի վերաբերյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107487871_269:0:3000:2048_1920x0_80_0_0_00e02731f32f9ff74726f021887947fc.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինքնաթիռ
Բաժանորդագրվել
Հրատարակությունը նշում է, որ Իսրայելը կասկածներ չի հայտնել ինքնաթիռում գտնվող որևէ մեկի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելական իշխանություններն Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) ստացել են «Flydubai»-ի չհաջողված չվերթի անձնակազմի, այդ թվում՝ օդաչուների մասին մանրամասն տեղեկություններ թռիչքից առաջ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տարածաշրջանային պաշտոնյաներին։
Հոկտեմբերի 2-ին Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Օմանի իշխանությունները արգելել էին «Flydubai»–ի չվերթի օդաչուին ինքաթիռ վարել իր արմատական հայացքների պատճառով։ Հենց նա է ենթադրաբար հարձակվել իր գործընկերոջ վրա։
«ԱՄԷ իշխանություններն Իսրայելին տրամադրել են ուղևորների և անձնակազմի անդամների ցուցակ՝ Flydubai չվերթի թռիչքից առաջ», – նշում է հրատարակությունը՝ հղում անելով անանուն մնալ ցանկացող պաշտոնյաներին։
Աղբյուրների համաձայն` ԱՄԷ իշխանությունները նախապես Իսրայելին տրամադրել են ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի անդամների անունները և ազգությունները։ Նշվում է, որ Իսրայելը կասկածներ չի հայտնել ինքնաթիռում գտնվող որևէ մեկի վերաբերյալ։