«Ազատություն» – Քաղաքականության վեկտորը, որ ընտրել է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, ոչ մի լավ բանի չի բերի, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Իրանի պետական հեռուստառադիոյին տված հարցազրույցում:
«Ամենասարսափելին, որ կարող է պատահել հանրապետության հետ, նոր Ուկրաինայի վերածվելն է», – ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի նախկին նախագահը:
Մեդվեդևի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ներկայումս ամրության փորձություն են անցնում:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը պարբերաբար հայտարարություններ է անում Հայաստանի գործող իշխանությունների դեմ՝ հաճախ օգտագործելով կոշտ և երբեմն էլ վիրավորական բառապաշար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: