Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը Ուզբեկստանի մայաքաղաք Տաշքենդում անցկացվող ընկերական մրցաշարի երկրորդ տուրում հաղթել է Ռուսաստանի հասակակիցներին։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ հետխաղային 11-մետրանոցներով հայ ֆուտբոլիստները հաղթել են 5:3 հաշվով։

Առաջին տուրում Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմը 1:5 հաշվով պարտվել էր Ուզբեկստանի Մ-20 հավաքականին:

Երրորդ խաղում Հայաստանի Մ-20 հավաքականը կմրցի Սաուդյան Արաբիայի թիմի հետ։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment