Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Հասարակություն

04.10.2026 | 11:33

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 4-ին ժամը 09:30-16:00-ն կդադարեցվի Տիգրան Մեծ 40-86 շենքերի, Տիգրան Մեծ 1-ին, 2-րդ և 3-րդ նրբանցքների, Տիգրան Մեծ նրբանցքի, Գլինկա փողոցի   ջրամատակարարումը:

Հոկտեմբերի 4-ին ժամը 10:00-13:00-ն կդադարեցվի Խաղաղ Դոն 5, 7-9, 19, 19/1-19/3, 19/7-19/9, 27, 31, 35 կենտ համարի շենքերի   ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a comment