Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․ 

 

«Սահմանային անվտանգության ժամանակ մենք միշտ խոսում ենք սահմանամերձ բնակավայրերի մասին։ Ավելի քան տասը տարի է, գործում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենք, որը տարածվում է 82 բնակավայրի վրա։ Այդ բնակավայրերում գործում են մի շարք արտոնություններ։

Ընդ որում, արցախյան վերջին պատերազմից հետո այդ բնակավայրերի թիվը դարձել է 82 ։

Իսկ հիմա ամենակարևորը՝ պարզվում է, որ Սիսիան համայնքի Շաքի գյուղն այդ ցանկում չկա։ Այսինքն, ադրբեջանցի զինվորը հասել է ոչ թե սահմանամերձ, այլ Հայաստանի սովորական մի գյուղ։

 

Իրականում Շաքին բավական հեռու էր Հայաստանի սահմանից 2020թ-ին, իսկ հիմա «սահմանն» ավելի է մոտեցել Շաքիին՝ այն դարձնելով սահմանամերձ։

 

Այդպիսով, անհրաժեշտ է կրկին վերանայել սահմանամերձ բնակավայրերի ցանկը՝ ներառելով իրական անվտանգային ռիսկեր պարունակող ևս մի քանի բնակավայր»։

Leave a comment