Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կրկին զգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին, չմեկնել Ուկրաինա և խուսափել երկրի տարածքում գտնվելուց։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, որտեղ օտարերկրացիներին և դիվանագետներին նաև հորդորում են չգտնվել Կիևում և Ուկրաինայի ռազմական օբյեկտների հարակից տարածքներում։