Ֆինանսների նախարարը Դոհայում քննարկումներ է անցկացրել Կատարի, Նեպալի և Չինաստանի ներկայացուցիչների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Դոհայում մի շարք հանդիպումներ է ունեցել Կատարի ֆինանսների նախարար Ալի բին Ահմեդ Ալ Քուվարիի, Նեպալի ֆինանսների նախարար Սվարնիմ Վագլեի և Չինաստանի ֆինանսների նախարարի օգնական Ջունհոնգ Չանգի հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են իրենց երկրներում իրականացվող քաղաքականությունները և պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համատեղ աշխատանքի շուրջ։

Նշվում է, որ միջազգային համաժողովների մասնակցությունը լավ առիթ է գործընկեր ֆինանսների նախարարների և այլ գործընկերների հետ հանդիպելու՝ փորձի փոխանակման և բարեկամական հարաբերությունների հաստատման տեսանկյունից։

«Քննարկեցինք մեր երկրներում իրականացվող քաղաքականությունները և պայմանավորվեցինք հետագա համատեղ աշխատանքի վերաբերյալ»,-նշել է ֆինանսների նա՛արարը:

Leave a comment