Փարիզը և Անկարան ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ

Թուրքիան ու Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության ճանապարհային քարտեզ։

Փաստաթուղթը նպատակաուղղված է պաշտպանության ոլորտում երկկողմ կապերի ամրապնդմանը և ռազմավարական երկխոսության խորացմանը։ Այն նախատեսում է կողմերի միջև համագործակցության խորացում և առաջընթաց ապահովել այն պայմանավորվածությունների հարցում, որոնք ձեռք են բերվել առաջնորդների վերջին բանակցությունների ընթացքում։

Leave a comment