Մեկնարկում է Թեյի և սուրճի 9-րդ միջազգային փառատոնը

Բաժանորդագրվել

Սուրճը հայերի համար զարթուցիչ է, լինելով սուրճի և թեյի մեծ սիրահար՝ որոշեցինք ստեղծել մի փառատոն, որը կմիավոր բոլոր նրանց, ովքեր գնահատում են այս բուրավետ ըմպելիքների մշակույթն ու ջերմ մթնոլորտը, – «Ուրիշ նորություններում» ասաց «Թեյի և սուրճի» 9-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչ, «Prom Expo» ընկերության հիմնադիր-տնօրեն Արման Զաքարյանը։

Թեյի և սուրճի միջազգային փառատոնը դարձել է հայկական մշակույթի և բիզնեսի կարևոր հարթակ, որը միավորում է ինչպես տեղական արտադրողներին, այնպես էլ հյուրերին։

«Մենք ունենք լուրջ վերամշակողներ, որոնք բավականին լավ որակի սուրճ են ստանում, և միջազգային մրցավարները գալիս ու զարմանում են՝ սա Հայաստանում բովա՞ծ սուրճ է»։ Փառատոնի կազմակերպչների խոսքով, այս տարիների ընթացքում էապես փոխվել է հայ սպառողի դիմագիծն ու ճաշակը՝ դառնալով ավելի խստապահանջ և որակ որոնող։

Փառատոնի ամենասպասված և գունեղ իրադարձություններից են բարիստաների մասնագիտական մրցույթները։ Հատուկ ուշադրություն է գրավում հսկայական ջեզվեով, բաց կրակի վրա ավանդական եղանակով սուրճ եփելու գործընթացը, որի արդյունքում պատրաստված հոտավետ ըմպելիքն անմիջապես հյուրասիրվում է հավաքվածներին։ Առանձնահատուկ տեղ ունեն նաև սուրճի բաժակի վրա գուշակությունների տաղավարները, որոնց շուրջ միշտ գոյանում են մեծ հերթեր՝ փառատոնին հաղորդելով անմոռանալի հիշողություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment