Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

02.10.2026 | 18:10

«Ադրբեջանցիներն անարգել մտնում են Հայաստանի Հանրապետության սահմանը, մտնում բնակավայրեր, տեղավորվում մարդկանց տներում ու զենք-զինամթերքով ահաբեկում խաղաղ բնակչությանը»։ Այս մասին ԱԱԾ-ի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ Factor TV-ի հետ զրույցում ասաց է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝ տեղի ունեցածը պետք է ունենա պատասխանատուներ։

«Այն «խաղաղության դարաշրջանի» միֆը, որ ձևավորել է Նիկոլ Փաշինյանը և իր նմանները, ի վերջո այդ փլատակների տակ է մնում»,- ասաց Դանիելյանը: Նա նաև նշեց, որ ադրբեջանցի զինծառայողին, իր կարծիքով, չպետք է առանց որևէ գործընթացի հանձնել Ադրբեջանին։ «Նախ պիտի դատապարտվի Հայաստանի Հանրապետությունում, հետո այդ բանակցային գործընթացի ընթացքում քննարկվի ամենալավ ձևով, մեր համար ամենալավ պայմաններով, ամենաընդունելի պայմաններով»,- ասաց նա` նկատի ունենելով Բաքվում պահվող հայ գերիների հետ փոխանակումը:

Նշենք, որ Հայաստանի սահմանն ապօրինի հատած Նասիմի Մուսաևը կալանավորվել է երկու ամսով:

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

Leave a comment