Խարկովում ավիառումբերով հարվածներ են հասցվել

Ուկրաինայի Խարկով քաղաքում ավիառումբերի հարվածների հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել։

Եւս ինը հոգի վիրավորվել են, այդ թվում՝ երեխաներ։

Քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ երկու կառավարվող ավիառումբ է ընկել Սլոբոդսկի և Նեմիշլյանսկի շրջանների բնակելի թաղամասերում։ Նրա խոսքով՝ ռումբերից մեկը հարվածել է բնակելի շենքի։

Leave a comment