Ինքնիշխան հայկական պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ պետությունը չի կարողանում պահպանել իր սահմանների անձեռնմխելիությունը. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Ինքնիշխան հայկական պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ.

◾ պետությունը չի կարողանում պահպանել իր սահմանների անձեռնմխելիությունը,

◾պետությունը չի կարողանում չեզոքացնել զինված թշնամու անարգել տեղաշարժը երկրի ներսում,

◾պետությունը ռիսկ չի անում պատժել զինված թշնամուն, ով փորձել է սպանել (բայց հրաշքով միայն վիրավորել է) պետության քաղաքացիներին,

◾պետությունը «ադրբեջանցիների հետ խաղաղություն է» թեզը չխախտելու համար այդ մասին չի տեղեկացնում սեփական քաղաքացիներին,

◾պետությունը «բարի կամքի դրսևորում» ստի ներքո հանձնում է թշնամուն՝ առանց դրա դիմաց որևէ բան ստանալու, երբ սեփական տասնյակ քաղաքացիների թշնամու բանտերում են,

◾պետությունը սահմանների ճեղքումը, երկրի տարածքի նվաճումը չի դարձնում իր գլխավոր մտահոգության թեման՝ փոխարենը թիրախավորելով սեփական քաղաքացիներին, ովքեր անհաշտ են այս ամենի հետ,

◾պետությունը նույնիսկ ռիսկ չի անում որևէ կոշտ հայտարարություն անել։

Այս բոլոր դեպքերում չկա այլևս ինքնիշխան պետություն։ Ցավոք, երեկ Սյունիքում եղածը այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեց. չկա այլևս հայկական ազգային պետություն։

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները։
Ու մտնելու է բոլորի տները։ Եվ ձեզ հայկական պետության անունից հանդես եկողները չեն պաշտպանելու։
Չխաբվե՛ք քարոզին։

թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment