ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապիի միջոցով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) նիստին, որը տեղի է ունենում Մինսկում: Այդ մասին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը, հայտնում է Արմենպրեսը:
Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները։
Միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ մասնակից երկրների ղեկավարները նախատեսում են հատուկ ուշադրություն դարձնել լոգիստիկ ոլորտում համագործակցությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մասնավորապես, նրանք մտադիր են արդիականացնել այդ ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն նախագծերի ցանկը և քննարկել ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ, տեղի կունենա խորհրդի ընդլայնված կազմով նիստը՝ պատվիրակությունների և դիտորդ երկրների ղեկավարների մասնակցությամբ: