ԱՄՆ-ն Ուկրաինայի համար նախատեսված միջոցները վերաուղղում է դեպի Լատինական Ամերիկա․ WP

ԱՄՆ վարչակազմը 52 միլիոն դոլարի չափով ռազմական օգնությունը վերաուղղում է Լատինական Ամերիկայի երկրների կառավարություններին՝ փոխանակ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրների, և դա անում է՝ անտեսելով Կոնգրեսի սահմանած արգելքը։ Այս մասին հայտնել է «The Washington Post»-ը։

Միջոցները կուղարկվեն Պանամա, Պերու, Էկվադոր և Կոլումբիա, թեև սկզբնապես դրանք հաստատվել էին Սլովակիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Թունիսի և Իրաքի համար։

Պարբերականը հայտնել է, որ այս քայլին դեմ արտահայտվող ամերիկացի օրենսդիրները նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ որակելով այդ որոշումը որպես արգելքի և միջոցների նպատակային օգտագործման վերաբերյալ օրենսդրական պահանջների խախտում։

«The Washington Post»-ն ընդգծել է, որ Սլովակիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համար նախատեսված միջոցների մի մասը նպատակաուղղված է եղել Ուկրաինային աջակցելուն։

Leave a comment