ԱՄՆ-ն լրացուցիչ «Patriot» համակարգերի մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Axios-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, հայտնում է, որ ԱՄՆ-ն տեղակայել է «Patriot» հրթիռային համակարգերի երկու լրացուցիչ մարտկոց՝ Սաուդյան Արաբիայում և Կատարում նավթային ու գազային օբյեկտները պաշտպանելու նպատակով։

Ըստ հրապարակման՝ անցյալ ամիս ԱՄՆ զինվորականները Սաուդյան Արաբիայում տեղակայել են «Patriot» մարտկոց՝ նավթային կարևոր օբյեկտի պաշտպանության համար։ Մեկ այլ «Patriot» մարտկոց ուղարկվել է Կատար՝ գազային օբյեկտի անվտանգությունն ապահովելու նպատակով։

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ի այս քայլի նպատակն էր երկու դաշնակիցներին էլ վստահեցնել, որ իրենց էներգետիկ կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանված կլինեն այն դեպքում, եթե նախագահ Դոնալդ Թրամփը որոշի լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ։

Leave a comment