Կրեմլը շեշտել է՝ ՌԴ-ին զինադադար չէ պետք, այլ խաղաղություն է պետք․ Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար. այս մասին «Վալդայ» ակումբում նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը․ այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչպես երեկ ասաց նախագահը, մեզ զինադադար չէ պետք, մեզ խաղաղություն է պետք», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նաև ընդգծեց, որ Ռուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը, և որ Մոսկվայի համար կարևոր է կասեցնել Սև ծովի միջոցով Ուկրաինա զինամթերքի և վառելիքի մատակարարումը։

Leave a comment