Խուճապ չկա․ Շաքիի ղեկավարը պատմել է գյուղում իրավիճակի մասին` ադրբեջանցու մտնելուց հետո

https://arm.sputniknews.ru/20261002/khutshap-chka-shaqii-ghekavary-patmel-e-gjughum-iravitshaki-masin-adrbejancu-mtneluc-hetvo-107583999.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107583181_350:0:1790:1080_1920x0_80_0_0_b1157b18ad6df3c330b3229f67dcc731.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

շաքի

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում խուճապ չկա ադրբեջանցու` գյուղում հայտնաբերելուց հետո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շաքիի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը։

Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել և կրակել բնակիչներից մեկի ոտքին։ Գյուղացիներից մեկը Sputnik Արմենիային պատմեց, որ վիրավոր կինը հասցրել է դանակով հարված հասցնել ադրբեջանցի զինծառայողին։ Նրան տեղափոխել են Երևան։

Ըստ ԱԱԾ–ի` ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։

«Գյուղում ոչ խուճապ կա, ոչ էլ անհանգստություն։ Մարդիկ բնականոն աշխատում են, մանկապարտեզն ու դպրոցը` նույնպես։ Ի՞նչ է պատահել, որ մի հատ էլ խուճապ լինի։ Երբ դեպքը տեղի ունեցավ, ես ինքս էլ զգուշացրել եմ, որ զգոն լինեն, քանի որ կարող է զինված մեկը լինել։ Ոչ մեկ չգիտեր՝ ադրբեջանցի է, թե ոչ, նման բան չի ասվել»,- ընդգծեց Մանուչարյանը։

Sputnik Արմենիայի հարցին, թե հստակ ինչ ինֆորմացիայի է տիրապետում՝ վարչական ղեկավարը շեշտեց՝ այդ օրն իր բնականոն աշխատանքով է զբաղվել, կոմունալ տեխնիկան է աշխատանքի գցել։ Այդ ժամանակ հանկարծ տեսել է, որ պարեկային ծառայության մեքենա է գյուղ եկել, ինքն էլ այդ ուղղությամբ է գնացել, բայց ամեն ինչ ավարտված է եղել։

Պնդում է՝ չգիտի քանի հոգի են ու հստակ որտեղից են բռնել, ու կարևորություն էլ չտվեց, թե որտեղ են վնասազերծել զինված անձին։

Leave a comment