Պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել, դեպքը կապ չունի Սիսիանի զորամասի հետ. ՊՆ

Բանակում պայմանագրային զինծառայող է մահացել, «Ազատության» հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«Նախնական տվյալներով ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք արձանագրվել է, նման դեպքերի մասին Պաշտպանության նախարարությունը, որպես շատ վաղուց գործող կանոն, չի հաղորդում», – ասաց Թորոսյանը:

«Նշված դեպքը Սիսիանի զորամասի հետ որևէ առնչություն չունի», – նաև ընդգծեց ՀՀ ՊՆ խոսնակը՝ այլ մանրամասներ չփոխանցելով:

Հայաստանի ռազմական գերատեսչությունն ավելի վաղ հայտարարել էր, որ «սոցիալական ցանցերում «Սիսիանում զինծառայողի սպանվելու» վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment