Ուկրաինայի չեզոք կարգավիճակը շարունակում է մնալ Ռուսաստանի նպատակը․ Պուտին

Բաժանորդագրվել

Պուտինն ընդգծել է՝ Ռուսաստանում հետխորհրդային տարածքի կառուցման առաջին իսկ քայլերից ելնում էին նրանից, որ Ուկրաինան չեզոք պետություն է։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը շարունակում է մնալ Ռուսաստանի նպատակը։ Նա այդ մասին ասել է «Վալդայ» միջազգային ակումբի նիստում։

Լիագումար նստաշրջանի մոդերատորը հարց է ուղղել, թե արդյոք Ուկրաինայի չեզոք կարգավիճակը շարունակում է լինել Ռուսաստանի նպատակների թվում։

Պուտինն ի պատասխան հայտարարել է, որ Մոսկվան հետխորհրդային տարածքի և նոր Ռուսաստանի կառուցման առաջին իսկ քայլերից ի վեր ելնում էր նրանից, որ Ուկրաինան չեզոք պետություն է, ինչն ամրագրված էր նրա անկախության հռչակագրում։

«Բայց հետո նրանք Սահմանադրության մեջ մտցրին ՆԱՏՕ-ին անդամակցելու պահանջն ու նպատակը։ Բայց սա այլ պատմություն է, այդ թվում՝ Ռուսաստանի անվտանգության համար»,- նշել է ՌԴ առաջնորդը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment