Պեսկովը չի բացառել, որ դիվանագետների արտաքսումը կազդի ՌԴ–Հունգարիա գործակցության վրա

Բաժանորդագրվել

Հունգարիայի արտգործնախարարը սեպտեմբերի 8-ին հայտարարեց, որ որոշվել է ռուսաստանցի 10 դիվանագետի արտաքսել երկրից:

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու գործողությունները կազդեն Մոսկվայի և Բուդապեշտի տնտեսական փոխգործակցության վրա:

Լրագրողները Պեսկովին հարցրել են՝ Հունգարիայի այդ գործողությունները կարո՞ղ են ազդել երկրների միջև տնտեսական փոխգործակցության վրա:

«Ցավոք, ես դա ամբողջությամբ չէի բացառի», – լրագրողներին ասել է Պեսկովը:

Հիշեցնենք` Հունգարիայի արտգործնախարար Անիտա Օրբանը սեպտեմբերի 8-ին հայտարարեց, որ որոշվել է ռուսաստանցի 10 դիվանագետի արտաքսել երկրից: Նա միաժամանակ վստահեցրեց, որ այդ քայլը չի նշանակում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում։

ՌԴ–ում քաղբանտարկյալ չկա, ԱՄՆ-ի հետ պատժամիջոցների հարց չի քննարկվել. Պեսկով

Leave a comment