https://arm.sputniknews.ru/20261001/amn-n-karvogh-e-argelel-hajastanum-bernery-trampi-ughivov-anckacnelun-rd-akh-107563307.html
ԱՄՆ-ն կարող է արգելել Հայաստանում բեռները «Թրամփի ուղիով» անցկացնելուն. ՌԴ ԱԽ
ԱՄՆ-ն կարող է արգելել Հայաստանում բեռները «Թրամփի ուղիով» անցկացնելուն. ՌԴ ԱԽ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են, որ «Թրամփի ուղիով» համաձայնագրի իրագործման հետ կապված բոլոր վեճերը լուծվելում են ԱՄՆ-ի և Նյու Յորք նահանգի… 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T17:31+0400
2026-10-01T17:31+0400
2026-10-01T17:32+0400
թրամփի ուղի (tripp)
հայաստան
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/04/106453171_0:92:3313:1956_1920x0_80_0_0_4d2894b1c5fe65d9097f66d4f18e6d28.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում «Թրամփի ուղու» (TRIPP) նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը կարող է հանգեցնել այնտեղ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների, հետախուզական և այլ ենթակառուցվածքների հայտնվելուն: Այս մասին ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի մեկնաբանության մեջ։Դա, Շևցովի խոսքով, իրավամբ հարցականի տակ է դնում ամբողջ երթուղու և դրանով փոխադրումների անվտանգությունը։Շևցովը մտավախություն է հայտնել, որ ամերիկացիները կկարողանան հետագայում «զտել» իրենց կողմից վերահսկվող երթուղիով անցնող բեռները, այլ կերպ ասած՝ հրաժարվել այս կամ այն դեպքում ծառայություններ մատուցելուց։«Դա կարող է ձևակերպվել, օրինակ, որպես «պատժամիջոցային» արգելք ամերիկյան ընկերությունների, այդ թվում՝ երթուղու օպերատորի, այս կամ այն տնտեսական օպերատորի հետ համագործակցության համար», – նշել է նա:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/04/106453171_292:0:3023:2048_1920x0_80_0_0_04665af56d71399112d969aaa40c7ff8.jpg.webp
թրամփի ուղի (tripp), հայաստան, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն
թրամփի ուղի (tripp), հայաստան, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն
Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են, որ «Թրամփի ուղիով» համաձայնագրի իրագործման հետ կապված բոլոր վեճերը լուծվելում են ԱՄՆ-ի և Նյու Յորք նահանգի օրենսդրությանմբ, իսկ կապալառու ընկերությանը փոխանցվելում են հողի օգտագործման բացառիկ իրավունքները:
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում «Թրամփի ուղու» (TRIPP) նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը կարող է հանգեցնել այնտեղ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների, հետախուզական և այլ ենթակառուցվածքների հայտնվելուն: Այս մասին ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի մեկնաբանության մեջ։
«Հարկ է հաշվի առնել, որ նորաստեղծ ամերիկա-հայկական ընկերությունը պատասխանատու կլինի ամբողջ երթուղու անվտանգության համար այն դեպքում, երբ հայկական կողմը պատասխանատու կլինի միայն սահմանային և մաքսային վերահսկողության համար։ Իրականում սա կարող է նշանակել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների և ամերիկյան հետախուզության մուտք Հայաստանի տարածք, և հնարավոր է՝ նաև այլ ենթակառուցվածքների ստեղծում այդ երկրում՝ բառացիորեն Իրանի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա», – նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։
Դա, Շևցովի խոսքով, իրավամբ հարցականի տակ է դնում ամբողջ երթուղու և դրանով փոխադրումների անվտանգությունը։
Շևցովը մտավախություն է հայտնել, որ ամերիկացիները կկարողանան հետագայում «զտել» իրենց կողմից վերահսկվող երթուղիով անցնող բեռները, այլ կերպ ասած՝ հրաժարվել այս կամ այն դեպքում ծառայություններ մատուցելուց։
«Դա կարող է ձևակերպվել, օրինակ, որպես «պատժամիջոցային» արգելք ամերիկյան ընկերությունների, այդ թվում՝ երթուղու օպերատորի, այս կամ այն տնտեսական օպերատորի հետ համագործակցության համար», – նշել է նա: