Ադրբեջանցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը՝ օգտվելով նրանց բացակայությունից․ նոր մանրամասներ

Ադրբեջանցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը՝ օգտվելով նրանց բացակայությունից։ @ArmeniaSputnik-ի հետ զրույցում տեղի ունեցած դեպքի մասին մանրամասներ հայտնեց գյուղի բնակիչներից մեկը։

«Կինն ու 3 երեխաները տանը չեն գիշերել, դպրոցից հետո կինը երեխաների հետ տուն է վերադարձել, տեսել ադրբեջանցուն, աղմուկ բարձրացրել, ադրբեջանցին կրակել է կնոջ վրա»,- հայտնում է բնակիչը։

Նրա խոսքով՝ կինը կարողացել է ինքնապաշտպանության դիմել, դանակով հարված է հասցրել ադրբեջանցուն, որը փախել, թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հայտնաբերել են նրան։

Leave a comment