Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վնասվածք ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, գտնվում է բժիշկների հսկողության ներքո»,– նշեցին գերատեսչությունից։