Ադրբեջանցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը
Ադրբեջանցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը՝ օգտվելով նրանց բացակայությունից։ Armenia Sputnik-ի հետ զրույցում տեղի ունեցած դեպքի մասին մանրամասներ հայտնեց գյուղի բնակիչներից մեկը։
«Կինն ու 3 երեխաները տանը չեն գիշերել, դպրոցից հետո կինը երեխաների հետ տուն է վերադարձել, տեսել ադրբեջանցուն, աղմուկ բարձրացրել, ադրբեջանցին կրակել է կնոջ վրա»,- հայտնում է բնակիչը։
Նրա խոսքով՝ կինը կարողացել է ինքնապաշտպանության դիմել, դանակով հարված է հասցրել ադրբեջանցուն, որը փախել, թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հայտնաբերել են նրան։