Սիսիանում զինծառայողի սպանության մասին կեղծ տեղեկություններ են տարածվում. ՊՆ

Բաժանորդագրվել

ԱԱԾ–ն հայտնում է, որ ադրբեջանցի զինծառայող է մտել Սյունիքի մարզ և կրակել ՀՀ քաղաքացու ոտքին։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է լուրն այն մասին, որ Սյունիքում զինծառայող է սպանվել։

«Սոցիալական ցանցերում «Սիսիանում զինծառայողի սպանվելու» վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում»,– ասված է ՊՆ–ի հաղորդագրությունում։

Միաժամանակ ԱԱԾ–ն հայտնում է, որ ադրբեջանցի զինծառայող է մտել Սյունիքի մարզ և կրակել ՀՀ քաղաքացու ոտքին։

ԶԼՄ–ները գրում են, որ վիրավորը 3 երեխաների մայր է։

Leave a comment