https://arm.sputniknews.ru/20261001/fransiaji-varzharanneric-mekum-hrdeh-e-brnkvel-ashakertneri-bvoghvoqi-cujci-zhamanak-107555709.html
Ֆրանսիայի վարժարաններից մեկում հրդեհ է բռնկվել աշակերտների բողոքի ցույցի ժամանակ
Ֆրանսիայի վարժարաններից մեկում հրդեհ է բռնկվել աշակերտների բողոքի ցույցի ժամանակ
Sputnik Արմենիա
Նախքան կրակը մարելն իշխանությունները ստիպված են եղել արցունքաբեր գազ օգտագործելով` ցրել վարժարանի դիմաց բողոքի ցույց իրականացնողների ամբոխը։ 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T15:24+0400
2026-10-01T15:24+0400
2026-10-01T15:24+0400
հրդեհ
վարժարան
ֆրանսիա
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107549209_25:0:1156:636_1920x0_80_0_0_c196908c466def0b3d4e8a184e416a92.jpg.webp
Նանտի (արևմտյան Ֆրանսիա) Նելսոն Մանդելայի անվան վարժարանում հրդեհ է բռնկվել բարձր դասարանի աշակերտների ցույցի ժամանակ։Սովորողները տեղական ԶԼՄ–ներին ասել են, իրենք կապ չունեն հրդեհի հետ, հավաքվածները եկել են իրենց իրավունքները պաշտպանելու համար, այլ ոչ թե դպրոցը հրկիզելու։ Նրանց խոսքով` հրդեհը բռնկվել է այն պատճառով, որ անհայտ երիտասարդներ սկսել են հրավառություն իրականացնել բողոքի ցույցի ֆոնին։Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դպրոցի առջև գտնվող ամբոխը ցրելու համար, իսկ հրշեջները սկսել են մարել կրակը տեղական ժամանակով 8:30-ից հետո։ Հրդեհից տուժածներ չեն եղել։Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի բարձր դասարանի աշակերտների լայնածավալ բողոքի ալիքի ֆոնին։ Բողոքի ցույցերը սկսվել էին մոտ մեկ շաբաթ դրանից առաջ Իլ դը Ֆրանս շրջանում, ապա տարածվել այլ քաղաքներ՝ Լիոն, Լիլ և այլն։Սովորողները բողոքում էին կրթական համակարգում առկա մի շարք խնդիրների դեմ՝ գերծանրաբեռնված դասացուցակներ, ուսուցիչների պակաս, լեփ–լեցուն դասարաններ, որոշ շենքերի խարխուլ վիճակ և Parcoursup (որն օգնում է աշակերտներին մասնագիտանալ բուհ ընդունվելուց առաջ) համակարգի հետ կապված սթրես։Որոշ դեպքերում բողոքի ցույցերն ուղեկցվել են անկարգություններով. այրվել են աղբամաններ, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, որն ի պատասխան ուժ է կիրառել։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բողոքի ցույցերի ընթացքում ամբողջ երկրում այդ պահի դրությամբ մոտ 625 մարդ է ձերբակալվել:
ֆրանսիա
2026
Լուրեր
am_HY
Лицей во Франции вспыхнул на фоне бунта старшеклассников
Sputnik Արմենիա
Лицей во Франции вспыхнул на фоне бунта старшеклассников
2026-10-01T15:24+0400
true
PT0M14S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107549209_224:0:1072:636_1920x0_80_0_0_3e86d62088a44509861555421e01ef22.jpg.webp
հրդեհ, վարժարան, ֆրանսիա, տեսանյութեր, տեսանյութ, видео
հրդեհ, վարժարան, ֆրանսիա, տեսանյութեր, տեսանյութ, видео
Նախքան կրակը մարելն իշխանությունները ստիպված են եղել արցունքաբեր գազ օգտագործելով` ցրել վարժարանի դիմաց բողոքի ցույց իրականացնողների ամբոխը։
Նանտի (արևմտյան Ֆրանսիա) Նելսոն Մանդելայի անվան վարժարանում հրդեհ է բռնկվել բարձր դասարանի աշակերտների ցույցի ժամանակ։
Սովորողները տեղական ԶԼՄ–ներին ասել են, իրենք կապ չունեն հրդեհի հետ, հավաքվածները եկել են իրենց իրավունքները պաշտպանելու համար, այլ ոչ թե դպրոցը հրկիզելու։ Նրանց խոսքով` հրդեհը բռնկվել է այն պատճառով, որ անհայտ երիտասարդներ սկսել են հրավառություն իրականացնել բողոքի ցույցի ֆոնին։
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դպրոցի առջև գտնվող ամբոխը ցրելու համար, իսկ հրշեջները սկսել են մարել կրակը տեղական ժամանակով 8:30-ից հետո։ Հրդեհից տուժածներ չեն եղել։
Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի բարձր դասարանի աշակերտների լայնածավալ բողոքի ալիքի ֆոնին։ Բողոքի ցույցերը սկսվել էին մոտ մեկ շաբաթ դրանից առաջ Իլ դը Ֆրանս շրջանում, ապա տարածվել այլ քաղաքներ՝ Լիոն, Լիլ և այլն։
Սովորողները բողոքում էին կրթական համակարգում առկա մի շարք խնդիրների դեմ՝ գերծանրաբեռնված դասացուցակներ, ուսուցիչների պակաս, լեփ–լեցուն դասարաններ, որոշ շենքերի խարխուլ վիճակ և Parcoursup (որն օգնում է աշակերտներին մասնագիտանալ բուհ ընդունվելուց առաջ) համակարգի հետ կապված սթրես։
Որոշ դեպքերում բողոքի ցույցերն ուղեկցվել են անկարգություններով. այրվել են աղբամաններ, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, որն ի պատասխան ուժ է կիրառել։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բողոքի ցույցերի ընթացքում ամբողջ երկրում այդ պահի դրությամբ մոտ 625 մարդ է ձերբակալվել: