Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին ԱՄՆ–ից. Իրանի մշտական ​​​​ներկայացուցչության մեկնաբանությունը

https://arm.sputniknews.ru/20261001/rubivon-vtarel-e-araghchiin-amnic-irani-mshtakan-nerkajacucchutjan-meknabanutjuny-107543012.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/17/107175850_170:0:2901:2048_1920x0_80_0_0_ee83da203f1fe3b02ee9039238eafa42.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, նյու յորք, մարկո ռուբիո, ամն, աբբաս արաղչի, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)

իրանի իսլամական հանրապետություն, նյու յորք, մարկո ռուբիո, ամն, աբբաս արաղչի, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)

Բաժանորդագրվել

Axios-ը հայտնել է` իբր ԱՄՆ պետքարտուղարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ պահանջել է, որ իրանական պատվիրակությանը անհապաղ լքի երկիրը։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Իրանի պատվիրակությունը Նյու Յորքը լքել է նախնական ժամանակացույցի համաձայն։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​​​ներկայացուցչության հաղորդագրության մեջ, որը հաջորդել է Axios-ի հրապարակմանը։

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյային և իրավիճակին ծանոթ երկրորդ աղբյուրին` պնդում էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ իբր պահանջել է իրանական պատվիրակությունից անհապաղ լքել երկիրը այն բանից հետո, երբ բանակցությունները փակուղի են մտել։ Պորտալի տվյալներով՝ այս քայլը չափազանց անսովոր դիվանագիտական ​​​​դեմարշ էր և բացահայտեց երկու երկրների միջև խոր անվստահությունը հրադադարի վերաբերյալ պայմանավորվելու ապարդյուն փորձերի ֆոնին։

«Իրանական պատվիրակությունը Նյու Յորքից մեկնել է երկուշաբթի երեկոյան` ժամանակացույցի համաձայն, որի մասին նաև նախապես` սեպտեմբերի 17-ին, տեղեկացվել էր ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Որևէ բանի չհասնելով՝ Պետդեպարտամենտը դիմել է չհիմնավորված և անիմաստ լուրեր տարածելուն», – ասվում է X սոցցանցում Իրանի դիվանագիտական ​​առաքելության հրապարակած հայտարարության մեջ։

Նշենք, որAxios-ի հոդվածի համաձայն՝ նրանց թվում, ում «հրամայել էին լքել» Նյու Յորքը, եղել էր նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Պետքարտուղար Ռուբիոն վտարել է իրանական պատվիրակությանը, որը չարաշահել է հյուրընկալությունը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ավարտվել էր, ուստի նրանց հեռանալու ժամանակն էր», – Axios-ին ասել է ամերիկացի պաշտոնյան։

Իրանական պատվիրակությունը, այդ թվում՝ Արաղչին, մի քանի ժամ անց Դոհա է մեկնել։

Երկրորդ աղբյուրը հաստատել է, որ ԱՄՆ-ն պահանջել է, որ իրանցիները հեռանան, բայց հավելել է, որ Արաղչին ինքն էլ ծրագրում էր Թեհրան վերադառնալ երկուշաբթի երեկոյան։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու յոթօրյա ծրագիր՝ ծովային շրջափակումը և նավթի արտահանման սահմանափակումները վերացնելու դիմաց։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է այդ առաջարկը։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմն իր հարվածներով է պատասխանել։ Հունիսի կեսերին Թեհրանը և Վաշինգտոնը հուշագիր ստորագրեցին ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, սակայն ավելի ուշ կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել։ Հակամարտությունը դեռ շարունակվում է չլուծված մնալ։

Leave a comment