Սուրենյան․ Հոկտեմբերը լինելու է զով և տեղումնառատ (PAN.am)

Հայաստանում հոկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավելի, սպասվում է ոչ տաք և տեղումնառատ ամիս։

«Հոկտեմբերի 1-ից 3-ը Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում հատկապես հետկեսօրյա ժամերին և գիշերը շրջանների մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ», հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Ըստ նրա՝ հոկտեմբերի սկզբին Հայաստանի տարածքը հայտնվելու է ակտիվ եղանակային երևույթների ազդեցության տակ։

Առանձին հատվածներում տեղումները լինելու են հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Հայաստանի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը նվազելու է ևս 4-5 աստիճանով։ Ամսի 4-ին տեղումները ժամանակավորապես դադարելու են։

Leave a comment