Հայաստանը արտաքին կախվածությունը նվազեցնելու համար 250 մլն եվրո վարկ կստանա

Բաժանորդագրվել

Վարկի ժամկետը 20 տարի է, որից արտոնյալ ժամկետը հինգ տարին է։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջև 250 մլն եվրո արժողությամբ վարկային գիծ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրմանը։

Ծրագիրը նպատակ ունի որակյալ և կայուն պետական ծախսեր և ներդրումներ իրականացնելով նպաստել պատասխանատու հանրային ֆինանսների կառավարմանը, ինչպես նաև նվազեցնել Հայաստանի կախվածությունը արտաքին ֆինանսավորումից՝ ներպետական ռեսուրսների մոբիլիզացիայի ամրապնդմամբ և առավել բարենպաստ գործարար միջավայրի ձևավորմամբ։

Նախագծի մեջ նշվում է, որ ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ։

Վարկի ժամկետը 20 տարի է, որից արտոնյալ ժամկետը հինգ տարին է։

Leave a comment