Ռոնալդուն որոշել է վերջնականապես հեռանալ Պորտուգալիայի ազգային հավաքականից

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է վերջնականապես հեռանալ Պորտուգալիայի ազգային հավաքականից, հայտնել է «O Jogo»-ն։

Ըստ պարբերականի՝ Ռոնալդուն այլևս չի վերադառնա ազգային ընտրանի։

Սեպտեմբերի 24-ին Ուելսի դեմ Ազգերի լիգայի տնային հանդիպումը դարձել է հարձակվողի վերջին ելույթը ազգային հավաքականի կազմում։

Կիրակի օրը Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Պորտուգալիան արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթել էր Նորվեգիային։ 41-ամյա Ռոնալդուն ամբողջ հանդիպումն անցկացրել էր պահեստայինների նստարանին։ Խաղից հետո  հավաքականի մարզիչ Ժորժե Ժեզուսը հայտարարել էր, որ անձամբ է որոշել չընդգրկել հարձակվողին կազմում։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Ռոնալդուն դժգոհություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և դրանից հետո բաց է թողել թիմի մարզումը։ Արդյունքում՝ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրու Պրոենսան ժամանել է ազգային հավաքականի ճամբար մարզչական շտաբի և Ռոնալդուի միջև ծագած վեճը կարգավորելու նպատակով։

Leave a comment