https://arm.sputniknews.ru/20260930/hhn-mvodulajin-reaktvori-kariq-chuni-energetik-anvtangutjan-pvordzagety-rd-arajarki-masin-107502241.html
ՀՀ–ն մոդուլային ռեակտորի կարիք չունի. էներգետիկ անվտանգության փորձագետը` ՌԴ առաջարկի մասին
ՀՀ–ն մոդուլային ռեակտորի կարիք չունի. էներգետիկ անվտանգության փորձագետը` ՌԴ առաջարկի մասին
Sputnik Արմենիա
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի գնահատմամբ` Հայաստանն էլեկտրաէներգիա արտահանող երկիր դառնալու մեծ պոտենցիալ… 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T22:46+0400
2026-09-30T22:46+0400
2026-09-30T22:46+0400
ատոմակայան
մոդուլային ատոմակայան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ալեքսեյ լիխաչով
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ)
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107503043_0:0:1600:901_1920x0_80_0_0_0bf8c8dcad53ef013904b73d9a47bdd6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանին Ռուսաստանի արած առաջարկը` մեծ հզորության ատոմակայանի մասին, ամբողջությամբ համապատասխանում է ներկա մակրոռեգիոնալ իրողություններին. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը` մեկնաբանելով «Ռոսատոմի» ղեկավարի հայտարարությունները։Ինչպես հայտնի է, «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը սեպտեմբերի 29-ին Երևանում` լրագրողների հետ զրույցում, հայտնել էր, որ «Ռոսատոմը» Հայաստանի կառավարությանն առաջարկել է ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցել 1 ԳՎտ հզորությամբ։Բացի այդ, ատոմային էներգետիկայի զարգացումը, ըստ փորձագետի, տեղավորվում է կանաչ էներգետիկային անցնելու մարտահրավերներին։Հզոր ատոմակայան ունենալու հաջորդ կարևոր նպատակը, Դավթյանի մեկնաբանմամբ, տարածաշրջանային տրանսպորտային կապերի, լոգիստիկ հաղորդակցությունների վերականգնման ծրագրերն են և ձևավորվող արտաքին շուկաներում Հայաստանի շահեկան դիրքավորումը։Կարևոր է էներգետիկ, ազգային անվտանգության տեսանկյունից. փորձագետը` Լիխաչովի առաջարկի մասին«Այսօր կյանքի է կոչվում «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքը։ Իրանական կողմի հայտարարություններից դատելով` Իրանում այդ աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Ավարտված են մրցութային գործընթացները` կապված Հայաստան-Վրաստան ենթակառուցվածքի կառուցման հետ։ Հետևաբար Հայաստանը, ինտեգրվելով այս ենթակառուցվածքային ճարտարապետության մեջ, պետք է ունենա մեծ հզորություններ՝ արտաքին շուկաներում որպես էլեկտրաէներգիայի մատակարար, այլ ոչ թե որպես ներկրող ներկայանալու համար»,– նշում է Դավթյանը։Ընդ որում, մեր զրուցակցի դիտարկումներով` Հայաստանը էլեկտրաէներգիա արտահանող երկիր դառնալու պոտենցիալ ունի ոչ միայն Հարավային Կովկասում, այլև լայն իմաստով` տարածաշրջանում։Ռուսաստանի կողմից առաջարկվող 1 ԳՎտ–անոց կայանի անհրաժեշտությունը, մեր զրուցակցի գնահատմամբ, հիմնավորվում է նաև ներհայաստանյան տնտեսական զարգացման հեռանկարային իրողություններով։Նրա խոսքով` Հայաստանում մոտ ապագայում էլեկտրաէներգիայի սպառումը էապես աճելու է` պայմանավորված արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացմամբ։Հնարավոր առաջացող պակասուրդը անցնցում հաղթահարելու, էներգետիկ և էներգետիկ անվտանգության ռիսկերից խուսափելու և զարգացող թվային տնտեսությունը սպասարկելու համար լավագույն տարբերակը, Դավթյանի համոզմամբ, հենց ռուսական կողմի առաջարկած մեծ հզորության ատոմակայանն է։Վահե Դավթյանի խոսքով` մոդուլային ռեակտորը, որի մասին վերջին շրջանում Հայաստանում քննարկումներ էին ընթանում և նույնիսկ հնարավոր ներդրողների մասին էր հայտարարվում, աշխարհում ավելի շատ գեներացնող օբյեկտ է համարվում` առավելապես ռեզերվային նշանակությամբ, կամ հեռավոր, դժվարամատչելի տարածքներ ու բնակավայրեր էլեկտրաէներգիա հասցնելու տարբերակ։ Մեր երկիրը, սակայն, նման խնդիր չունի, հետևաբար չունի նաև մոդուլային կայանի կարիք։Այդուհանդերձ, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ հանդիպմանը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ շարունակում է քննարկումները միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ։ Նա նաև նշել է, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները և երաշխիքները։Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2041 թվականը. գլխավոր տնօրենՄեկնաբանելով վարչապետի հայտարարությունը` Վահե Դավթյանը պնդում է, որ, եթե հարցը գտնվի բացառապես տնտեսական տիրույթում, ապա որոշումը ակնհայտորեն պետք է լինի հօգուտ «Ռոսատոմի» առաջարկի։«Բայց , քանի որ այսօր պարբերաբար խոսվում է մի այնպիսի մոդելի մասին, որի ներքո ներքին հզորությունների ընդլայնումը, նոր գեներացնող կայանների կառուցումը կարող է կոմպենսացվել ներկրման ճանապարհով, այդ թվում` Ադրբեջանից, սա մենք կարող ենք դիտարկել որպես էներգետիկ անվտանգության ռիսկ»,– արձանագրում է փորձագետը։Նա միաժամանակ հույս է հայտնում, որ ՀՀ իշխանություններն այս հարցում քաղաքական կամք կդրսևորեն`ընդունելով «Ռոսատոմի» առաջարկը։Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ փոքր մոդուլային ռեակտորի կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում 5 պոտենցիալ գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի հետ: Իսկ փետրվարին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ ստորագրվեց «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ–ի կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը առավել շահավետ առաջարկ է փնտրում նոր ատոմակայանի կառուցման հարցում։ Միևնույն ժամանակ փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Հայաստան կատարած այցի արդյունքներով հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի միջուկային էներգետիկայի վերաբերյալ հուշագրի շրջանակներում: Վենսը նաև նշել էր նախագծի գումարը՝ 9 միլիարդ դոլար, որից 5 միլիարդ դոլարը նախատեսվում է փոքր մոդուլային ռեակտորների կառուցման, իսկ 4 միլիարդ դոլարը՝ վառելիքի մատակարարման և ռեակտորների սպասարկման համար (երկարաժամկետ հեռանկարում):
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107503043_177:0:1600:1067_1920x0_80_0_0_06ffe97998c077e1349d0fa75c291293.jpg.webp
ատոմակայան, մոդուլային ատոմակայան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ալեքսեյ լիխաչով, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), տեսանյութեր, տեսանյութ, видео
ատոմակայան, մոդուլային ատոմակայան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ալեքսեյ լիխաչով, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), տեսանյութեր, տեսանյութ, видео
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի գնահատմամբ` Հայաստանն էլեկտրաէներգիա արտահանող երկիր դառնալու մեծ պոտենցիալ ունի ոչ միայն Հարավային Կովկասում, այլև լայն իմաստով` տարածաշրջանում։
«Հայաստանի շուրջ դինամիկ կերպով զարգանում է ատոմային կոմպլեքսը։ Այս պահի դրությամբ Ադրբեջանը որոշակի հետազոտական աշխատանքներ է սկսել իր տարածքում առաջին միջուկային բլոկը կառուցելու վերաբերյալ, և «Ռոսատոմի» հետ քննարկումներ են ընթանում այս ուղղությամբ։ Իրանը դինամիկորեն զարգացնում է այս ուղղությունը։ Թուրքիան կառուցում է թերևս ամենախոշոր միջուկային կոմպլեքսը Եվրոպայում։ Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, ի վերջո` Կենտրոնական Ասիայում և այլուր, այսօր այդ նույն գործընթացներն են։ Եվ Հայաստանը, բնականաբար, չպետք է դուրս մնա այդ միջուկային մեծ գործընթացներից, որոնք աշխարհում որակվում են որպես ատոմային ռենեսանս»,– արձանագրում է Վահե Դավթյանը։
Բացի այդ, ատոմային էներգետիկայի զարգացումը, ըստ փորձագետի, տեղավորվում է կանաչ էներգետիկային անցնելու մարտահրավերներին։
Հզոր ատոմակայան ունենալու հաջորդ կարևոր նպատակը, Դավթյանի մեկնաբանմամբ, տարածաշրջանային տրանսպորտային կապերի, լոգիստիկ հաղորդակցությունների վերականգնման ծրագրերն են և ձևավորվող արտաքին շուկաներում Հայաստանի շահեկան դիրքավորումը։
«Այսօր կյանքի է կոչվում «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքը։ Իրանական կողմի հայտարարություններից դատելով` Իրանում այդ աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Ավարտված են մրցութային գործընթացները` կապված Հայաստան-Վրաստան ենթակառուցվածքի կառուցման հետ։ Հետևաբար Հայաստանը, ինտեգրվելով այս ենթակառուցվածքային ճարտարապետության մեջ, պետք է ունենա մեծ հզորություններ՝ արտաքին շուկաներում որպես էլեկտրաէներգիայի մատակարար, այլ ոչ թե որպես ներկրող ներկայանալու համար»,– նշում է Դավթյանը։
Ընդ որում, մեր զրուցակցի դիտարկումներով` Հայաստանը էլեկտրաէներգիա արտահանող երկիր դառնալու պոտենցիալ ունի ոչ միայն Հարավային Կովկասում, այլև լայն իմաստով` տարածաշրջանում։
«Իրանի հյուսիսային նահանգներում առկա է էլեկտրաէներգիայի բավականին լուրջ պակասուրդ` հատկապես ձմռանը։ Սա բավական մեծ շուկա է Հայաստանի համար։ Վրաստանում այսօր պաշտոնապես հայտարարվում է այն մասին, որ մինչև 2035 թ.–ն պահանջարկը հասնելու է 25-26 մլրդ Կվտ/ժամի, իսկ այդ երկիրն այսօր լավագույն դեպքում արտադրում է 14-15 Կվտ։ Այսինքն՝ Վրաստանում ևս կանխատեսվում է պակասուրդ, որը լրացվելու է ներկրման շնորհիվ։ Եվ Հայաստանի համար, որը կարող է կառուցել մեծ հզորության ատոմակայան, և որը տարածաշրջանում միջուկային կոմպետենցիաներ ունեցող միակ երկիրն է, բացվում են բավականին մեծ գեոտնտեսական հնարավորություններ»,– արձանագրում է Դավթյանը։
Ռուսաստանի կողմից առաջարկվող 1 ԳՎտ–անոց կայանի անհրաժեշտությունը, մեր զրուցակցի գնահատմամբ, հիմնավորվում է նաև ներհայաստանյան տնտեսական զարգացման հեռանկարային իրողություններով։
Նրա խոսքով` Հայաստանում մոտ ապագայում էլեկտրաէներգիայի սպառումը էապես աճելու է` պայմանավորված արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացմամբ։
Հնարավոր առաջացող պակասուրդը անցնցում հաղթահարելու, էներգետիկ և էներգետիկ անվտանգության ռիսկերից խուսափելու և զարգացող թվային տնտեսությունը սպասարկելու համար լավագույն տարբերակը, Դավթյանի համոզմամբ, հենց ռուսական կողմի առաջարկած մեծ հզորության ատոմակայանն է։
Վահե Դավթյանի խոսքով` մոդուլային ռեակտորը, որի մասին վերջին շրջանում Հայաստանում քննարկումներ էին ընթանում և նույնիսկ հնարավոր ներդրողների մասին էր հայտարարվում, աշխարհում ավելի շատ գեներացնող օբյեկտ է համարվում` առավելապես ռեզերվային նշանակությամբ, կամ հեռավոր, դժվարամատչելի տարածքներ ու բնակավայրեր էլեկտրաէներգիա հասցնելու տարբերակ։ Մեր երկիրը, սակայն, նման խնդիր չունի, հետևաբար չունի նաև մոդուլային կայանի կարիք։
«Ունենալով մեծ հզորության ատոմակայան` Հայաստանը ձեռք կբերի նաև էներգետիկ անկախություն։ Ճիշտ է` սա հրապարակախոսական եզրույթ է, բայց համադրելով մեծ ատոմային հզորությունները և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես` արևային էներգետիկայի հզորությունները, որոնք այսօր ՀՀ–ում գերազանցում են 1200 ՄԳՎտ–ը, Հայաստանը կարող է ստանալ լիովին ինքնաբավ էլեկտրաէներգետիկ համակարգ»,– ասում է փորձագետը։
Այդուհանդերձ, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ հանդիպմանը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ շարունակում է քննարկումները միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ։ Նա նաև նշել է, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները և երաշխիքները։
Մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը` Վահե Դավթյանը պնդում է, որ, եթե հարցը գտնվի բացառապես տնտեսական տիրույթում, ապա որոշումը ակնհայտորեն պետք է լինի հօգուտ «Ռոսատոմի» առաջարկի։
«Բայց , քանի որ այսօր պարբերաբար խոսվում է մի այնպիսի մոդելի մասին, որի ներքո ներքին հզորությունների ընդլայնումը, նոր գեներացնող կայանների կառուցումը կարող է կոմպենսացվել ներկրման ճանապարհով, այդ թվում` Ադրբեջանից, սա մենք կարող ենք դիտարկել որպես էներգետիկ անվտանգության ռիսկ»,– արձանագրում է փորձագետը։
Նա միաժամանակ հույս է հայտնում, որ ՀՀ իշխանություններն այս հարցում քաղաքական կամք կդրսևորեն`ընդունելով «Ռոսատոմի» առաջարկը։
Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը առավել շահավետ առաջարկ է փնտրում նոր ատոմակայանի կառուցման հարցում։ Միևնույն ժամանակ փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Հայաստան կատարած այցի արդյունքներով հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի միջուկային էներգետիկայի վերաբերյալ հուշագրի շրջանակներում: Վենսը նաև նշել էր նախագծի գումարը՝ 9 միլիարդ դոլար, որից 5 միլիարդ դոլարը նախատեսվում է փոքր մոդուլային ռեակտորների կառուցման, իսկ 4 միլիարդ դոլարը՝ վառելիքի մատակարարման և ռեակտորների սպասարկման համար (երկարաժամկետ հեռանկարում):