ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրաքում ամերիկյան ռազմական առաքելության ավարտն անվանել է ԱՄՆ-ի և Իրաքի հաղթանակ։
«Սա մեծագույն օր է Ամերիկայի համար, և, ինչն առանձնապես կարևոր է, մենք հեռանում ենք Իրաքից՝ այն թողնելով հիանալի նոր վարչապետ Ալի ալ-Զայդիի գլխավորությամբ»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ ամերիկյան ուժերի ներկայիս դուրսբերումը դարձել է այն գործողության ավարտը, որը սկսվել էր 2003 թվականին Ջորջ Բուշ կրտսերի օրոք, շարունակվել 2014 թվականին Բարաք Օբամայի օրոք և ավարտվել 2026 թվականին նրա վարչակազմի օրոք։
«Մենք եկել էինք խալիֆաթի դեմ կռվելու։ Խալիֆաթն այլևս չկա։ Մենք տուն ենք վերադառնում»,- հայտարարել է Թրամփը։