Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ շփման համար․ Շվիդկոյ

https://arm.sputniknews.ru/20260930/rusastany-bac-e-hajastani-het-shpman-hamar-shvidkvoj-107518899.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Дни духовной культуры России в Армении

Sputnik Արմենիա

Дни духовной культуры России в Армении

2026-09-30T20:38+0400

true

PT2M01S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107517403_179:0:1600:1066_1920x0_80_0_0_567b32876da5409b8e860b835cff08bd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, միխայիլ շվիդկոյ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, մշակույթ , видео

տեսանյութեր, տեսանյութ, միխայիլ շվիդկոյ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, մշակույթ , видео

Բաժանորդագրվել

ՌԴ առաջնորդի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ մշակույթը պետք է մարդկանց մեջ փոխադարձ հետաքրքրություն, ձգտում և վստահություն առաջացնի։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը բաց է հայ ժողովրդի, մտավորականության և պետության հետ շփման համար նույնչափ, որքան հայկական կողմը, և նույնիսկ ավելի շատ։ Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

Հայաստանի և Ռուսաստանի (որտեղ բնակվում է շուրջ 2 միլիոն հայ) ժողովուրդների հարաբերությունները նա համեմատել է ազգականների միջև շփման հետ։

«Հայաստանը բարձր հոգևոր արժեքներ ունեցող երկիր է։ Եվ վերաբերմունքը խոսքին, լեզվին, հավատքին` մեծապես համընկնում են Հայաստանում և Ռուսաստանում»,-ասել է Շվիդկոյը։

Նա հիշել է նաև Ամենայն հայոց կաթողիկոսի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո լուսահոգի Պատրիարք Ալեքսի II-ի միջև շփումը՝ այն անվանելով եղբայրական և բարեկամական։ Խոսելով Մոսկվայի և Համայն Ռուսիո ներկայիս Պատրիարք Կիրիլի մասին՝ Շվիդկոյը նշել է նրա իսկապես եղբայրական վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու և հայ ժողովրդի նկատմամբ։

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ քանի դեռ գոյություն ունեն հայ և ռուս ժողովուրդները, նրանց միջև պահպանվելու է մշակութային կապը և շարունակվելու է երկխոսությունը։

«Ոչ ոք քաղաքական գործիչներին չի հարցնելու, հավատացեք ինձ։ Դա կախված չէ քաղաքական բախումներից։ Դա ժողովրդի կամքն է»,-հայտարարել է նա։

Շվիդկոյը նաև խոսել է «փափուկ ուժի» հայեցակարգի մասին՝ նշելով, որ այդ տերմինն իրեն հարազատ չէ։

«Ես այդ տերմինն այնքան էլ չեմ սիրում։ Եթե ուժ կա, ուրեմն ուժ է։ Իսկ «փափուկ ուժը» ինչ-որ շատ կասկածելի բան է»,-ասել է նա։

Նրա կարծիքով՝ մշակութային համագործակցությունը պետք է դիտարկել առաջին հերթին որպես հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ ձգողականության և վստահության վրա։

Նա պատմել է նաև Ռուսաստանի նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելուց հետո մոր հետ իր զրույցի մասին։ Շվիդկոյի խոսքով՝ այն հարցին, թե ինչով է զբաղվելու, ինքը պատասխանել է․ «Մա՛մ, կարդա․ սիրով»։

Հենց նման վերաբերմունքն է, նրա խոսքով, մշակութային փոխգործակցության հիմքը․ մշակույթը պետք է մարդկանց մեջ փոխադարձ հետաքրքրություն, ձգողականություն և վստահություն առաջացնի։

Leave a comment