Առաջադրվել եմ Արտաշատ համայնքի ավագանու անդամի թեկնածու՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից. Արտավազդ Մարգարյան

Արտաշատ համայնքի ավագանու ՀՅԴ համամասնական ցուցակով անդամի թեկնածու Արտավազդ Մարգարյանը տեղեկացնում է.

«Սիրելի՛ արտաշատցիներ, համագյուղացիներ, ընկերներ և հարազատներ,

Տեղեկացնում եմ, որ առաջադրվել եմ Արտաշատ համայնքի ավագանու անդամի թեկնածու՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից։

Ինձ համար մեծ պատասխանատվություն է՝ լինել մարդկանց կողքին, լսել նրանց խնդիրները և մասնակցել դրանց լուծմանն ուղղված աշխատանքին։

Կարևորում եմ համայնքի բնակիչների հետ անմիջական կապը, ազնիվ ու բաց աշխատանքի մշակույթը և այն մոտեցումը, որ յուրաքանչյուր բարձրացված խնդիր պետք է արժանանա ուշադրության ու հետևողական աշխատանքի։

Արտաշատը մեր ընդհանուր տունն է, և նրա զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ համայնքի կյանքում ակտիվ մասնակցություն ունեն մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց ժամանակն ու կարողությունները ծառայեցնել ընդհանուր գործին։

Այս պատասխանատվությունը ստանձնում եմ պատրաստակամությամբ՝ աշխատելու հետևողական, սկզբունքային և համայնքի շահը առաջնահերթ համարող մոտեցմամբ։

Մենք քվեաթերթիկում համար 10-ն ենք։

Ընտրիր ընկերոջդ` հանուն արդար և արժանապատիվ Արտաշատի»։

Leave a comment