Իրանի Զահեդան քաղաքում պայթյուն է որոտացել. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի Զահեդան քաղաքում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը։

«Րոպեներ առաջ պայթյունի ձայն է լսվել Զահեդանում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Սիստան և Բելուջիստան նահանգում պարբերաբար բախումներ են լինում ուժայինների և զինված խմբավորումների միջև։ Զահեդանը գտնվում է Աֆղանստանի և Պակիստանի սահմանների մոտ։

Leave a comment