Վյաչեսլավ Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Ռուսաստանի Պետական դումայի նախագահ՝ դառնալով այդ պաշտոնն ավելի քան երկու ժամկետ անընդմեջ զբաղեցրած առաջին անձը։
Վոլոդինի ընտրությանը կողմ է քվեարկել 442 պատգամավորից 406-ը։ Իններորդ գումարման Պետդումայի նախագահի պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, գրում է Meduza-ն:
Վյաչեսլավ Վոլոդինը Պետդումայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից։ Նա նախկինում ղեկավարել է նաև յոթերորդ և ութերորդ գումարումների Պետական դուման։ Վերջին ընտրություններում Վոլոդինը Դումայի պատգամավոր է ընտրվել Սարատովի ընտրատարածքից՝ որպես միամանդատ թեկնածու։