ՄԻՊ–ը համակարգային խախտումներ է հայտնաբերել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» ՊՈԱԿ–ում

https://arm.sputniknews.ru/20260930/mipy-hamakargajin-khakhtumner-e-hajtnaberel-shiraki-erekhaji-khnamqi-kentrvon-pvoakum-107502465.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/15/48693909_101:0:1230:847_1920x0_80_0_0_f4cc1e34062158d218504048a8581e8e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հհ միպ, շիրակի մարզ, երեխա, խախտում

հայաստան, հհ միպ, շիրակի մարզ, երեխա, խախտում

Բաժանորդագրվել

Հաստատությունում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» ՊՈԱԿ և այնտեղ համակարգային մի շարք խնդիրներ է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Այցի ընթացքում ուսումնասիրվել են հաստատության շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, խնամքի, բժշկական օգնության, սննդի տրամադրման հետ կապված հարցերը, Հաստատության աշխատակազմի և շահառուների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը, փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:

Նշվում է, որ հաստատությունում արձանագրված խնդիրները, հիմնականում, համակարգային են։

«Հաստատությանը հատկացված ոչ բավարար տարածքի պատճառով պահպանված չէին բնակելի մակերեսի համար նախատեսված պահանջները, ինչով պայմանավորված` ննջասենյակներում առկա էին իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ, ապահովված չէր շահառուների համար անհրաժեշտ անձնական տարածքը։ Սանհանգույցների և լոգարանների կառուցվածքային առանձնահատկություններով պայմանավորված՝ ապահովված չէին շահառուների անձնական հիգիենայի պահանջներն առանձնացված պայմաններում բավարարելու համար անհրաժեշտ պայմանները»,– ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հաստատության ֆիզիկական միջավայրը չի համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին, առկա է խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։

Արձանագրված բոլոր խնդիրները ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:

Հաստատությունում առկա խնդիրներն արձանագրող փաստաթուղթը և դրանց լուծմանն ուղղված առաջարկները կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին։

Խնդիրներն արտացոլող փաստաթուղթը` դրանց լուծմանն ուղղված առաջարկները կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին։

Leave a comment