Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինում «China Open» մրցաշարի երկրորդ փուլ։
Խաչանովը ATP 500 մրցաշարի մեկնարկային խաղում 6:3, 6:3 հաշվով հաղթել է կանադացի Ֆելիքս Օժե-Ալիասիմին, որը զբաղեցնում է համաշխարհային դասակարգման աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ Նա իրացրել է չորս բրեյք-փոյնթից երեքը և մրցակցին թույլ չի տվել անգամ մեկ հնարավորություն ունենալ՝ կոտրելու իր մատուցումը։
Թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի Ալեքս Մոլչանի և Արթուր Ռինդերկնեխի միջև հանդիպման հաղթողը։