ԱԺ պատգամավորները մի շարք հարցեր են քննարկել անհայտ կորած անձանց հարազատների հետ

https://arm.sputniknews.ru/20260930/azh-patgamavvornery-mi-sharq-harcer-en-qnnarkel-anhajt-kvorats-andzanc-harazatneri-het-107498514.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, աժ (ազգային ժողով)

հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, աժ (ազգային ժողով)

Բաժանորդագրվել

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կանոնավոր հանդիպումները։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը Ազգային ժողովում ընդունել է «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչներին և նրանց հետ քննարկել անհայտ կորած անձանց վերաբերյալ մի շարք խնդիրներ։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

«Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցությունը շարունակել կանոնավոր և թեմատիկ հանդիպումների ձևաչափով՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա ձևավորելով առավել առարկայական օրակարգ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև հանձնաժողովի անդամներ Վաղինակ Վարդանովը, Գառնիկ Դավթյանը, Գեղամ Մանուկյանը, Անուշ Միրզոյանը և Հակոբ Սիմիդյանը։

Հիշեցնենք` 2026 թվականի մայիսին Հայաստանում ռազմական գործողություններում անհայտ կորած անձանց հարազատները հիմնեցին Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա։

Պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո էլ անհետ կորած է համարվում 22 մարդ։

Leave a comment