https://arm.sputniknews.ru/20260930/azh-patgamavvornery-mi-sharq-harcer-en-qnnarkel-anhajt-kvorats-andzanc-harazatneri-het-107498514.html
ԱԺ պատգամավորները մի շարք հարցեր են քննարկել անհայտ կորած անձանց հարազատների հետ
ԱԺ պատգամավորները մի շարք հարցեր են քննարկել անհայտ կորած անձանց հարազատների հետ
Sputnik Արմենիա
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կանոնավոր հանդիպումները։ 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T15:33+0400
2026-09-30T15:33+0400
2026-09-30T15:33+0400
հայ գերիներ, անհետ կորածներ
անհետ կորած
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը Ազգային ժողովում ընդունել է «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչներին և նրանց հետ քննարկել անհայտ կորած անձանց վերաբերյալ մի շարք խնդիրներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։Հանդիպմանը ներկա են եղել նաև հանձնաժողովի անդամներ Վաղինակ Վարդանովը, Գառնիկ Դավթյանը, Գեղամ Մանուկյանը, Անուշ Միրզոյանը և Հակոբ Սիմիդյանը։Հիշեցնենք` 2026 թվականի մայիսին Հայաստանում ռազմական գործողություններում անհայտ կորած անձանց հարազատները հիմնեցին Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա։Պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո էլ անհետ կորած է համարվում 22 մարդ։
2026
Լուրեր
am_HY
հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, աժ (ազգային ժողով)
հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, աժ (ազգային ժողով)
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կանոնավոր հանդիպումները։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը Ազգային ժողովում ընդունել է «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչներին և նրանց հետ քննարկել անհայտ կորած անձանց վերաբերյալ մի շարք խնդիրներ։
«Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցությունը շարունակել կանոնավոր և թեմատիկ հանդիպումների ձևաչափով՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա ձևավորելով առավել առարկայական օրակարգ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև հանձնաժողովի անդամներ Վաղինակ Վարդանովը, Գառնիկ Դավթյանը, Գեղամ Մանուկյանը, Անուշ Միրզոյանը և Հակոբ Սիմիդյանը։
Պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո էլ անհետ կորած է համարվում 22 մարդ։