Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը չեղարկել է հոկտեմբերին նախատեսված այցը ԱՄՆ՝ երկրում ստեղծված ոչ անվտանգ իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնել է Ynet-ը։
Նրա տվյալներով՝ նախատեսվում էր, որ Զամիրը կհանդիպի ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավարի և ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահի հետ։ Կողմերը պետք է քննարկեին Իրանի շուրջ հակամարտության և այլ սպառնալիքների հետ կապված համագործակցությունը։
Ինչպես գրում է Ynet-ը, Իսրայելի գլխավոր շտաբի պետը ամերիկյան կողմին հայտնել է, որ, հաշվի առնելով իսրայելական բանակի բարձրացված մարտական պատրաստության վիճակը, սխալ է համարում լքել երկիրը և իրադարձություններին հետևել արտերկրից։