Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին է փոխանցել իր պատասխանը՝ կապված Թեհրանի կողմից նախկինում առաջ քաշված յոթ պայմանների հետ, որոնք վերաբերում են Հորմուզի նեղուցի բացմանը և երկխոսության վերսկսմանը։ Այս մասին հայտնել է կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին։
«Կառավարության այսօրվա նիստում արտաքին գործերի նախարարը զեկույց ներկայացրեց Նյու Յորք կատարած իր այցի և այնտեղ անցկացված մի շարք հանդիպումների վերաբերյալ, այդ թվում՝ միջնորդների միջոցով ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ Իրանի պայմանները փոխանցելու մասին։ ԱԳ նախարար Արաղչին նաև տեղեկացրեց ԱՄՆ-ից առաջարկ ստանալու մասին»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Սեպտեմբերի 23-ին Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Կատարի միջոցով ԱՄՆ-ին են փոխանցվել դիվանագիտական գործընթացը վերսկսելու վերաբերյալ Իրանի դիրքորոշումներն ու պայմանները։