https://arm.sputniknews.ru/20260930/hhum-bjjajinneri-imei-kvoderi-hamakargi-nerdrman-harci-qnnarkumy-2-amsvov-hetadzgvec-107487530.html
ՀՀ–ում բջջայինների IMEI կոդերի համակարգի ներդրման հարցի քննարկումը 2 ամսով հետաձգվեց
ՀՀ–ում բջջայինների IMEI կոդերի համակարգի ներդրման հարցի քննարկումը 2 ամսով հետաձգվեց
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավոր Հարություն Մնացականյանը վստահ է` այս նախագիծն ընդհանրապես պետք է մերժել, քանի որ բազմաթիվ խնդրահարույց կետեր ունի։ 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T12:16+0400
2026-09-30T12:16+0400
2026-09-30T12:18+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
սմարթֆոն
բաբկեն թունյան
հարություն մնացականյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/08/0d/79427815_0:146:3007:1837_1920x0_80_0_0_926c4b1a5a5ea53ad634b66890e02231.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը 2 ամսով հետաձգեց Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների` IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման հարցի քննարկումը։«Վստահ եմ` լինելու են հայտարարություններ, թե սա արվում է մարդկանց հարկային բեռը բարձրացնելու կամ մարդկանց անձնական տվյալները գողանալու համար, սակայն պիտի հիշեցնեմ, որ այս հարցը բազմաթիվ անգամներ քննարկել ենք ոլորտի մասնագետների, փորձագետների հետ, որի արդյունքում այս հարցում այլևս մտահոգություն չի մնացել»,– հայտարարեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանն իր հերթին հայտարարեց, որ այս նախագիծն ընդհանրապես պետք է մերժել, քանի որ բազմաթիվ խնդրահարույց կետեր ունի։Մնացականյանը նաև հիշեցրեց, որ բջջային հեռախոսները թանկարժեք ավտոմեքենաների նման չպետք է շքեղության հարկ վճարեն, քանի որ դրանք շատ հաճախ ուղղակի անհրաժեշտություն են շատ մարդկանց ու հատկապես մանկահասակ երեխաներ ունեցող կանանց համար. նրանց հեռախոսները հիմնականում կոտրվում են երեխաների կողմից։Հիշեցնենք, որ 2026 թ. հունիսի 26–ին ՀՀ կառավարությունն ընդունեց բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների` IMEI կոդերի միասնական համակարգ ներդրման նախագիծը։ Ըստ նախագծի` այս կարգավորումները չեն տարածվի այն հեռախոսների վրա, որոնք արդեն իսկ միացված են բջջային օպերատորների ցանցին ու գործող համակարգեր են։Կառավարությունը ցանկանում էր, որ այս որոշումն ուժի մեջ մտնի 2027 թ. հունվարի 1–ից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/08/0d/79427815_0:0:2667:2000_1920x0_80_0_0_91b95bd1ce0d4a290d9229069b0808df.jpg.webp
հայաստան, աժ (ազգային ժողով), սմարթֆոն, բաբկեն թունյան, հարություն մնացականյան
հայաստան, աժ (ազգային ժողով), սմարթֆոն, բաբկեն թունյան, հարություն մնացականյան
Ընդդիմադիր պատգամավոր Հարություն Մնացականյանը վստահ է` այս նախագիծն ընդհանրապես պետք է մերժել, քանի որ բազմաթիվ խնդրահարույց կետեր ունի։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը 2 ամսով հետաձգեց Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների` IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման հարցի քննարկումը։
«Վստահ եմ` լինելու են հայտարարություններ, թե սա արվում է մարդկանց հարկային բեռը բարձրացնելու կամ մարդկանց անձնական տվյալները գողանալու համար, սակայն պիտի հիշեցնեմ, որ այս հարցը բազմաթիվ անգամներ քննարկել ենք ոլորտի մասնագետների, փորձագետների հետ, որի արդյունքում այս հարցում այլևս մտահոգություն չի մնացել»,– հայտարարեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանն իր հերթին հայտարարեց, որ այս նախագիծն ընդհանրապես պետք է մերժել, քանի որ բազմաթիվ խնդրահարույց կետեր ունի։
«Վստահ ասում եմ` ես` որպես հին մարդ, իսկ դուք` որպես նոր պաշտոնյա, իմ բարեկամուհու հեռախոսը գողացել էին, IMEI կոդերով, ամեն ինչով տարավ ոստիկանություն, նույնիսկ հեռախոսի կոնկրետ տեղորոշումն էր ցույց տվել, սակայն ոստիկանության կողմից ոչինչ չարվեց։ Եթե ոստիկանությունից վիճակագրական տվյալներ ուզեք, ապա կտեսնեք, որ ոչ մի հեռախոս էլ չեն հայտնաբերել։ Եթե անգամ այս օրենքն ընդունվի, միևնույնն է` ոստիկանությունը ոչ մի բան էլ չի հայտնաբերելու, ու այս օրենքի հետևանքը լինելու է այն, որ սպառողների համար ավելորդ 3000 դրամի հարկ է ավելանալու»,– նշեց նա։
Մնացականյանը նաև հիշեցրեց, որ բջջային հեռախոսները թանկարժեք ավտոմեքենաների նման չպետք է շքեղության հարկ վճարեն, քանի որ դրանք շատ հաճախ ուղղակի անհրաժեշտություն են շատ մարդկանց ու հատկապես մանկահասակ երեխաներ ունեցող կանանց համար. նրանց հեռախոսները հիմնականում կոտրվում են երեխաների կողմից։
Կառավարությունը ցանկանում էր, որ այս որոշումն ուժի մեջ մտնի 2027 թ. հունվարի 1–ից։