Դուբայից Թել Ավիվ չվերթն իրականացնող ինքնաթիռը առևանգման մասին ազդանշան է ուղարկել․ կա վարկած

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai-ի Boeing 737 ինքնաթիռը վտանգի ազդանշան (7700 կոդ) է ուղարկել, որին հաջորդել է 7500 կոդը՝ ազդարարելով ինքնաթիռի հնարավոր առևանգման մասին։

Թել Ավիվին մոտենալիս ինքնաթիռը կտրուկ փոխել է ուղղությունը և սկսել հեռանալ քաղաքից։

Իսրայելական «12-րդ ալիք»-ի տվյալներով՝ իսրայելցի և հորդանանցի ավիադիսպետչերների հետ կապը որոշ ժամանակով ընդհատվել էր, սակայն ավելի ուշ ինքնաթիռը կապ է հաստատել Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ։

Իսրայելի անվտանգության ծառայության ներկայացուցիչները ներկայումս կարծում են, որ միջադեպը, ամենայն հավանականությամբ, կապված չէ ինքնաթիռի առևանգման հետ։ Ակնկալվում է, որ ինքնաթիռը առաջիկա րոպեների ընթացքում վայրէջք կկատարի Սաուդյան Արաբիայում։

Որոշ տվյալներով՝ Flydubai-ի օդաչուները կռվել են օդաչուների խցիկում և ակտիվացրել ինքնաթիռի առևանգման մասին ազդանշան տվող կոդը։

Leave a comment