Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին իր ընկերն է անվանել։
«Նա իմ ընկերն է։ Նրան դուր է գալիս Թրամփը»,- ասել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է կարծում, որ Հյուսիսային Կորեան կարող է միջուկային զենք ունենալ, մինչդեռ Իրանը՝ ոչ։
Թրամփը հավելել է, որ ինքը նույնպես համակրում է Հյուսիսային Կորեայի առաջնորդին։ «Քանի դեռ ես այստեղ եմ (ղեկավարում եմ ԱՄՆ վարչակազմը), նրա մոտ ամեն ինչ կարգին կլինի։ Գիտե՞ք ինչու։ Նա հարգում է ինձ»,- նշել է ամերիկացի առաջնորդը։
Փհենյանը բազմիցս հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակն անշրջելի է։