https://arm.sputniknews.ru/20260930/septemberi-27in-arajin-aliqvov-tataji-hamergy-cucadrelu-hangamanqy-kusumnasirvi-hhkh-107485901.html
Սեպտեմբերի 27–ին Առաջին ալիքով Թաթայի համերգը ցուցադրելու հանգամանքը կուսումնասիրվի. ՀՀԽ
Սեպտեմբերի 27–ին Առաջին ալիքով Թաթայի համերգը ցուցադրելու հանգամանքը կուսումնասիրվի. ՀՀԽ
Sputnik Արմենիա
ՀՀԽ-ն պատրաստվում է համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ: 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T11:35+0400
2026-09-30T11:35+0400
2026-09-30T11:35+0400
հայաստան
թաթա
հանրային հեռարձակողի խորհուրդ
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով Թաթա Սիմոնյանի համերգը ցուցադրելու հանգամանքները: Լուրը հրապարակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի ֆեյսբուքյան էջում։Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստատեսությունը եթեր հեռարձակեց Թաթա Սիմոնյանի` Գյումրիում կայացած համերգի տեսաձայնագրությունը, ինչը վրդովմունքի ալիք բարձրացրեց հատկապես սոցցանցերում։Երգիչ Թաթան հայտարարեց, որ անթույլատրելի է 44–օրյա պատերազմի տարելիցի օրը իր համերգը Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրելը։Հանրային հեռուստաընկերությունը ներողություն խնդրեց պատերազմի տարելիցի օրը Թաթայի համերգը ցուցադրելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թաթա, հանրային հեռարձակողի խորհուրդ
հայաստան, թաթա, հանրային հեռարձակողի խորհուրդ
Բաժանորդագրվել
ՀՀԽ-ն պատրաստվում է համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով Թաթա Սիմոնյանի համերգը ցուցադրելու հանգամանքները: Լուրը հրապարակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի
ֆեյսբուքյան էջում։
«Հանրային հեռարձակողի խորհուրդն իր լիազորությունների
սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ՝ հետայսու բացառելու հանրության համար գերզգայուն թեմաների հանդեպ պատասխանատվության բացակայությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստատեսությունը եթեր հեռարձակեց Թաթա Սիմոնյանի` Գյումրիում կայացած համերգի տեսաձայնագրությունը, ինչը վրդովմունքի ալիք բարձրացրեց հատկապես սոցցանցերում։
Երգիչ Թաթան
հայտարարեց, որ անթույլատրելի է 44–օրյա պատերազմի տարելիցի օրը իր համերգը Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրելը։
Հանրային հեռուստաընկերությունը
ներողություն խնդրեց պատերազմի տարելիցի օրը Թաթայի համերգը ցուցադրելու համար։