Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի՝ փոքր արդյունաբերության և արդյունաբերական ավանների հարցերով տեղակալ Թահմորս Լահութիի հետ:
Քննարկվել են երկու երկրների միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները:
Հանդիպմանը նախորդել է ՀՀ դեսպանի այցելությունը «Շամսաբադ» արդյունաբերական ավան, որտեղ Գ. Հակոբյանը ծանոթացել է արդյունաբերական ավանի հնարավորություններին, շրջայց կատարել ավանին պատկանող ապակու և ատամների իմպլանտների արտադրամասերում:
Իրանում ՀՀ դեսպանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)